British Airways-ը աղավնու ձևավորմամբ ինքնաթիռ է ստեղծել
Բրիտանական British Airways ընկերությունը Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ ստեղծել է հսկայական` ոսկեգույն աղավնու կերպարով ինքնաթիռ, գրում է The Guardian-ը:
Ինքնաթիռի ինքնատիպ դիզայնի հեղինակ Պասկալ Անսոմը նշելէ, որ նման ինքնաթիռով ճանապարհորդությունն անչափ հուզիչ կլինի և շեշտել, որ աղավնու կերպարը հատուկ է ընտրվել, քանի որ այն խաղաղության և միասնության խորհրդանիշն է :
Ինքնաթիռի արտաքին տեսքն ապահովող նկարիչների 10 հոգանոց թիմից 950 ժամ է պահանջվել այն նկարազարդելու համար:
Աղավնակերպ ինքնաթիռն այսօրվանից շահագործման է դուրս բերվել և առաջին թռիչքը կիրականացնի Լոնդոն-Կոպենհագեն ուղղությամբ:
Ավիաընկերություը մտադիր է ևս 8 այսպիսի ինքնաթիռ ստեղծել:









