Airbus 319-ը վթարային վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում
13:49 • 03.04.12
S7 ավիաընկերությանը պատկանող Airbus 319 մակնիշի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օդանավում եղել է 121 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վայրէջքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վթարային վայրեջքի պատճառ է հանդիսացել շարժիչներից մեկի խափանումը։
Placeholder









