Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

15:28 • 03.04.12

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Ապրիլի 4-ին տեղի կուենան Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս:

Էրկկի Տուոմիոյան կայցելի նաև Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: