Ռուսաստանի միասեռականները համախմբվում են, կուսակցություն հիմնում, ապա հրավիրում հետերոսեքսուալներին
Ռուսաստանում մինչև տարեվերջ սեռական փոքրամասնությունների կուսակցություն կստեղծվի, «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Մոսկովյան «Գեյ-արժանապատվություն» շարժման հիմնադիր Նիկոլայ Այեքսեևը:
Նա հայտարարել է, որ մինչև տարեվերջ կկայանա հիմնադիր համագումարը և գրանցումը: Կուսակցության աշխատանքային անվանումը` գեյերի, լեզբուհիների, բիսեքսուալների, տրանսգենդերների և հետերոսեքսուալների կողմնակիցների կուսակցություն (կրճատ` ЛГБТ):
«Նման որոշում է կայացվել քանի որ Ռուսաստանում ոչ մի կուսակցություն արժանի կերպով չի ներկայացնում ЛГБТ հասարակությունը: Մենք ստիպված ենք քաղաքականության մեջ մտնում, որ սեփական իրավունքները պաշտպանենք, որ Ռուսաստանում խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքար մղենք», - նշում է Այեքսեևը:









