Գերմանիան խոչընդոտել է մահացու ներարկումների խմբաքանակի տեղափոխմանն Իրան
Գերմանիայում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնել են մահապատիժների իրականացման ժամանակ ներարկվող ցավազրկող միջոցների խմբաքանակի կալանման մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ըստ աշխատակիցների` Իրան տեղափոխվող ցավազրկողների 2.5 կգ քաշով խմբաքանակն արտահանման` օրենսդրությամբ նախատեսված արտոնագիր չի ունեցել:
Նշենք, որ մահապատժից հրաժարված Եվրամիությունն արգելել է մահապատիժների իրականացման համար անհրաժեշտ ցավազրկողների արտահանումը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Իրանում 2011 թ.-ին կտրուկ ավելացել է մահապատիժների թիվը, որոնց գրեթե կեսը համարվում են «գաղտնի մահապատիժներ»:
Իրանցի ըննդիմադիրները կարծում են, որ իշխանությունները մահապատիժ են կիրառում` իրենց հակառակորդներին վախեցնելու համար:









