Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

16:47 • 03.04.12

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական դիտորդական առաքելության պատվիրակությանը` վերջինիս ղեկավար Ռադմիլա Շեքերինսկայի ղեկավարությամբ:

Ըստ կուսակցության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական ընտրական գործընթացի սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը։

Զրուցակիներն անդրադարձել են նաև օրենսդրական դաշտի, ԶԼՄ-ների լուսաբանումների, ընտրությունների կազմակերպման և ընտրական վեճերի հանգուցալուծման մարտահրավերներին` Հայաստանի արդի պատմության մեջ առաջին իրապես ազատ ու արդար ընտրություններն անցկացնելու համար: