ԱՄՆ-ում կհրապարակվեն թռչնագրիպի մասին աղմկահարույց ուսումնասիրությունները

12:29 • 03.04.12

H5N1 թռչնագրիպի բնույթի մասին երկու վիճահարույց ուսումնասիրությունները, որոնց հրապարակումը նախկինում արգելված էր ԱՄՆ առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից, այժմ հրապարակման իրավունք ունեն:

Ուսումնասիրություններից մեկը ցույց է տալիս վարակի` մարդու համար պոտենցիալ վտանգավոր մուտացիան՝ պնդելով, որ այն կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից՝ կենսաբանական զենք ստեղծելու նպատակով:

Մյուսը, ընդհակարակը, պնդում է, որ H5N1-ը այնքան էլ վտանգավոր չէ, որքան ներկայացվում էր նախկինում:

Նշենք, որ թռչնագրիպը առաջին անգամ մահվան պատճառ դարձավ 1997 թ-ին, Հոնգկոնգում, ինչն ապացուցել է դրա մուտացիայի փաստը և թռչուններից մարդկանց փոխանցվելու հնարավորությունը: