Եվրոպական երկաթուղային ընկերությունները փոխհատուցում կտան Հոլոքոսթի տուժածներին
Գերմանական Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը սկսել է համագործակցել նյույորքան հեղինակավոր իրավաբանական գրասենյակներից մեկի հետ, փոխհատուցման հրեական հայցերի «հեղեղից» խուսափելու համար: Deutsche Bahn-ը, որը համարվում է նացիստական Գերմանիայի Reichs Bahn ընկերության իրավահաջորդը, որի միջոցով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միլիոնավոր հրեաների տեղափոխել են համակենտրոնացման ճամբարներ:
Ավելի վաղ, Գերմանիայի իշխանությունների կողմից Հոլոքոստից տուժածների փոխհատուցման շրջանակներում, ընկերությունը դրամական փոխհատուցում է տրամադրել շատ տուժածների: Սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր օրինագծի առաջադրման հետ կապված ընկերությունը մտավախություն ունի, որ փոխհատուցման պահանջով նոր հայցեր կլինեն ամերիկյան դատարաններում:
«Հոլոքոստի երկաթուղային արդարության ակտը» նոր օրինագիծ է Կոնգրեսում: Ըստ դրա` Հոլոքոստից տուժածները և նրանց հարազատները կարող են դիմել ԱՄՆ-ի դատարաններ`հրեաներին համակենտրոնացման ճամբարներ տեղափոխած երկաթուղային ընկերություններից փոխհատուցում ստանալու պահանջով, գրում է The Independent-ը:
Սակայն նշվում է, որ օրենքը նախատեսված է հատկապես ֆրանսիական SNCF ընկերությունից փոխհատուցում ստանալու համար, սակայն փորձագետները գտնում են, որ մի շարք եվրոպական երկաթուղային ընկերություններ`այդ թվում նաև Deutsche Bahn-ը, ֆինանսական առումով ևս կտուժեն:









