Ռազմահայրենասիրության կարիքը այսօր շատ է զգացվում. Հրայր Կարապետյան
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում ռազմահայրենասիրության գաղափարախոսության կարիք այսօր շատ է զգացվում:
Այսօր «Ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումները» թեմայով կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր «Գևորգյան մարտարվեստի դպրոցը», պատգամավորը նշեց, որ ինքը որպես նույն թեմայով դասավանդող մանկավարժ, ողջունում է նման միջոցառումների կազմակերպումը:
«Իսկապես կա անհրաժեշտություն բոլոր ոլորտներում այսպիսի գաղափարի տարածմանը: Դա ենթադրում է, որ երիտասարդը պետք է լինի հայրենասեր, որից հետո եթե ուզում է իր հայրենասիրությունը կապել զինված ուժերի պաշտպանության հետ, ապա պետք է ռազմահայրենասիրական դաստիարակում ստանա»,- ասաց նա:
Հրայր Կարապետյանի կարծիքով՝ թեև ավագ դպրոցներում նույնպես կան ռազմահայրենասիրկան կենտրոններ ստեղծելու ծրագրեր, բայց ողջունելի է նաև նման նախաձեռնությունների կազմակերպումը։
«Մեզ համար ողջունելի է, որ այս կամ այն մարտավերստի դպրոցը նախաձեռնում է նման խորհրդաժողով: Ես կարծում եմ մարտատրվեստին զուգահեռ պետք է անպայմանանորեն նաև գաղափարապես դաստիարակել պատանիներին և երիտասարդներին: Պետք է գգաղափարապես սնուցել նաև միտքը և հոգին և պատրաստել ապագա հայրենասերին, ապագա քաղացուն»,- ասաց պատգամավորը:
«Գևորգյան մարտաարվեստի» դպրոցի հիմնադիր Գևորգ Գևորգյանն իր հերթին տեղեկացրեց, որ դպրոցում բացի մարտարվեստից կան նաև դասընթացներ, որոնց միջոցով աշակերտներին ուսուցանվում են տարբեր առարկաներ: Իսկ մարտարվեստներից դասավանդում է կունգֆուն, որը հայի հոգեկերտվածքին հարմարեցված մարտարվեստ է:
Գևորգյանը, ով 14 տարեկանից եղել է ռազմի դաշտում` արցախյան պատերազմի ժամանակ, նշեց, որ դպրոց ստեղծելու նպատակը եղել է դեռ պատերազմի տարիներից:
«Ռազմահայրենասիրությունն օրախնդիր է, անկախ նրանից դրա մասին խոսվում է, թե ոչ: Այն երբեք չի կարող ժամանակավրեպ լինել: Այս ամենի մեջ մեծ անելիք ունի հայ երիտասարդը, որովհետև վաղվա ապագան նրա ուսերին է», -ասաց Գևորգյանը:
Հայկական մարտաարվեստի դպրոցի սան Աննա Եղոյանը, ով 2 տարի արդեն հաճախում է դպրոց, կարևորում է ռազմահայրենասիրության գործում նաև իրեն դասավանդողի կերպարը, որը, ըստ նրա, իր համար օրինակելի է:
«Գևորգյանի օրինակը տեսնելով` ավելի մեծ բան է դարձել ինձ համար հայրենասիրությունը: Ոչ միայն տեսական բնույթ է կրում այդ ամենը, այլև վերապրած պահերն են:
Աննա Եղոյանը նաև նշեց, որ դպրոցում դասավանդվում են նաև ծանրության կենտրոնի հետ աշխատելու, ճիշտ սնվելու և այլ դասընթացներ, որոնք շաբաթական երեք անգամ են անցկացվում:
«Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային» կենտրոնի փոխնախագահ Արեգ Թադևոսյանը կարծում է, որ մարդ պետք է պատրաստ լինի ագրեսիային, իսկ դրան հանդիպելու դեպքում չկորցնի ներքին խաղաղությունը։
«Մեր երկրում մարդիկ պետք է պատրաստ լինեն այն իրավիճակին, որը կա, այսինքն՝ երկու պոտենցիալ թշնամական պետություններ: Միշտ պետք է պատրաստ լինենք արժանավայել պատասխան տալու ագրեսիային, բայց դա որևէ կերպ չպետք է խանգարի մեր անձնական ներքին խաղաղությանը»,– բացատրեց նա:
Թե ինչպես կարողանալ պահպանել ներքին հանգստությունը, ոչ խաղաղ պայմաններում Թադևոսյանը նշեց, որ չի կարող համընդհանուր դեղատոմս առաջարկել, սակայն ինքն իր համար կարողացել է հասնել դրան:









