Ճապոնիան երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները

10:53 • 03.04.12

Ճապոնիայի իշխանությունները մեկ տարով երկարաձգել են Հյուսիսային Կորեայի դեմ առկա պատժամիջոցները: Այս քայլի պատճառը Փհենյանի`ապրիլին հեռահար գործողության հրթիռի արձակումն է, անկախ միջազգային հանրության բուռն քննադատություններից, գրում է The Jerusalem Post-ը:

Ճապոնիայի կառավարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Օսամու Ֆիջիմուրան հայտարարել է, որ իշանությունների կողմից պատժամիջոցների երկարաձգումը ներառում է ճապոնական նավահանգիստներում հյուսիսկորեական նավերի մուտքի արգելքը, ինչպես նաև 2 երկրների միջև ներկրման և արտահանման դադարեցումը:

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել 2006թ.-ից`Թհենյանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումից հետո: