Կադաֆիի քենու մեքենայում 10 կգ ոսկի է հայտնաբերվել
Եգիպտոսի մաքսային ծառայության աշխատակիցները Լիբիայի հետ սահմանին ձերբակալել են այդ երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի քենուն` Սալմա Ֆարքաշին, և նրա ամուսնուն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցներին, նրանց մեքենայում հայտնաբերվել են մոտ 10կգ չհայտարարագրված ոսկյա զարդեր:
Եգիպտոսի իշխանությունները Կադաֆիի բարեկամուհուն ձերբակալելու որոշում են ընդունել և նրա գործը դատախազություն հանձնելու մասին: Դատախազը նրանց ազատ է արձակել, սակայն պարտավորեցրել վճարել 2 մլն եգիպտական ֆունտ (ավելի քաբ 300.000 դոլար) տուգանգ` ոսկյա զարդերն ապօրինի տեղափոխելու համար:
Մինչև գումարը չվճարվի, ոսկիները կմնան Էս Սալյում սահմանային անցակետում:









