Մալիի նկատմամբ պատժամիջոցներ են արդեն կիրառվում
Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համագործակցությունը՝ Ecowas-ը պատժամիջոցներ է մտցրել Մալիի նկատմամբ: Կազմակերպության այս որոշումը կապված է երկրում անցած շաբաթ տեղի ունեցած հեղաշրջման և զինվորականների կողմից իշխանության գրավման հետ: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Մալիի սահմանները փակ են. փակ է նաև շրջանի կենտրոնական բանկը:
Ինչպես հայտարարել են Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները, պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև վերականգնվի Մալիի սահմանադրական կարգը:
Հեղաշրջումից հետո տուարեգ-ապստամբները գրավել են Մալիի հյուսիսային շրջանների զգալի մասը:









