Ջիպավորը խախտում է երթևեկության կանոները (լուսանկարներ)
Այսօր, ապրիլի 3-ին, կեսօրին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է G դասի «Մերսեդես» մակնիշի, 15 ՏՍ 154 համարանիշի ջիպի վարորդը մեքենան վարելու ժամանակ խոսում բջջային հեռախոսով, ինչը արգելված է օրենքով, իսկ ավտոմեքենան, հատելով հոծ գիծը, երթևեկում էր հանդիպակաց ուղղությամբ՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Ինչպես Tert.am–ին հայտնում է Գագիկ Շամշյանը, միջադեպը տեղի է ունեցել Չարենցի փողոցում, Ջոն Կիրակոսյանի անվան (Դերժինսկու) դպրոցի դիմաց։ Բացի նշված խախտումները, վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու։









