Առաջիկա օրերին ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 4 աստիճանով. 5-օրյա կանխատեսում

19:40 • 03.04.12

Առաջիկա օրերին  Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա միջինում 4 աստիճանով։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։ Հանրապետության տարածքում ապրիլի 4-6-ը, 7-ի և 8-ի գիշերները սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 7-ի և 8-ի ցերեկները շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ, 7-ին և 8-ին առանձին վայրերում սպասվում է ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-8-ին աստիճանաբար կբարձանա ընդհանուր առմամբ 4-7աստիճանով:


Երևանում ապրիլի 4-6-ը, 7-ի և 8-ի գիշերները սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի և 8-ի ցերեկները սպասվում է անձրև: