Հայաստանը և Եվրամիությունը փորձում են կառավարել միգրացիոն հոսքերը
Հայաստանը և Եվրամիությունը պատրաստակամ են՝ կառավարելու միգրացիոն հոսքերը և այդ պատճառով Հայստանի և ԵՄ-ի միջև ընդունվել է «Հայաստանի շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» հռչակագիրը:
«Աշխատանքային միգրացիա. ԵՄ գործիքներ» թեմայով հրավիրված քննարկմանն այսօր ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի Միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգերը պարզաբանեց հռչակագրի դրույթները՝ նշելով, թե այս գործիքն ինչ կբերի հայրենքից դուրս բնակվող հայերի համար:
«Այս գործիքը պետք է եռաշահ լինի՝ համապատասխան պետություններին և հենց միգրանտին»,-ասաց նա և նկատեց, որ այս բանաձևի կենսագործման ընթացքում հայ միգրանտի համար կստեղծվի աշխատանքային միգրացիայի կարգավորում, ԵՄ ինտեգրում, որը կբերի՝ նոր հմտություններ՝ բարձր եկամուտներ ապահովելով և միգրանտը հավասար կարգավիճակում կհայտնվի:
Հռչակագիրը նպատակ ունի նաև պայքարել ապօրինի միգրացիայի դեմ: Բացի այդ, ԵՄ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ կկանխվի մտավոր ռեսուրսների արտագաղթը, ինչպես նաև Հայաստան վերադարձող միգրանտները գուցե կստանան ֆիննասական օժանդակություն:
Էլեոնորա Վերգերի խոսոքով՝ նաև կարևոր է խթանել մարդկանց շարժունակությունը, իսկ շարժունակությունը և միգրացիան փոխկապակցված են:
Ըստ նրա՝ այս գործընթացի անհրաժեշտությունն առաջացել է ԵՄ-ում վերջին շրջանում արձանագրված ներգաղթյալների մեծ հոսքով:
«Դա պայմանավորված է մարդասաիրական տնտեսական անհավասարությունից երկրնների միջև: Նման վիճակում ԵՄ-ն գիտակցեց, որ անհնար կլինի փակել սահմանները և կանխել ներգաղթյալնների մուտքը տարածք: Դա նաև ժողովրդավարական գործոններով է պայմանանվորված»,- ասաց նա։
Նա նաև նկատեց, որ ԵՄ-ում որոշ աշխատատեղերի պակաս կա, ուստի իրենք միգրանտների կարիք ունեն: «ԵՄ-ն որոշեց բանաձև մշակել երրրորդ երկրների հետ, որպեսզի կանոնավորի մարդկանց հոսքը՝ ավելի լավ հոգ տանելով միգրանտներին և վերադարձողներին»,-ասաց նա:
Էլեոնորա Վերգերը ավելացրեց, որ, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, աշխարհում 240 մլն միգրանտ կա, որոնցից 44 մլն–ը բռնությամբ տեղահանված մարդիկ են: Հիսուն միլիոն անձ ապօրինի է գտնվում այլ երկրում, ապօրինի բնակվում և աշխատում:
Քննարկմանը ներկա Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը բացատրեց, որ այս գործընթացը նորություն է:
Էլեոնորա Վերգերն իր հերթին ավելացրեց, որ բանաձևերի հաջողության մասին դեռ վաղ է խոսել և նկատեց, որ չի կարծում, թե այս հռչակագրը մարդկանց կստիպի վերադառնալ Հայաստան , քանի որ ըստ նրա, Հայաստանում տնտեսական վիճակն անբավարար է:









