Խոշոր հրդեհ մոսկովյան տոնավաճառում. 12 զոհ
Մոսկվայի վարշավյան մայրուղու «Կաչալովսկի» տոնավաճառում այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հրդեհը բռնկվել է բնակելի անգարներից մեկում։ Դեպքի վայրում աշխատել է հրշեջ ծառայության 8 հաշվարկ։
«Հրդեհը 07։05 մարվել է, հայտնաբերված է 12 դիակ», - ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։
Զոհերի ինքնության և հրդեհի առաջացման պատճառների մասին դեռ չի հաղորդվում։









