Մերկ կանայք ավստրալական ցուցահանդեսի մաս կլինեն

17:36 • 03.04.12

Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում, Ժամանակակից արվեստի թանգարանում, ապրիլի 27-ին կմեկնարկի իր տեսակով եզակի ցուցահանդես, որի մուտքը բաց կլինի միայն չափահասների համար, տեղեկացնում է gapyear.com-ը։

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը կունենան մերկ և կիսամերկ կանայք, որոնք իրենց շարժումներով և հագուստով կլրացնեն արվեստագետների աշխատանքները։

Մելբուրնցի գեղանկարիչ Սթյուարթ Ռայնհորթի աշխատանքները առացքային դեր կունենան ցուցահանդեսի ժամանակ։

«Ցուցահանդեսի ժամանակ, ժամը 18։00-ից սկսած կանայք կմերկանան, նրանք ովքեր կցանկանան միանալ միջոցառմանը, նույնպես ստիպված կլինեն մերկանալ», - ասել է արվեստագետը։