Նիգերիայում ցուցարարները փակել են Նիգերի դելտան` կոմունալ պահանջների բարելավման պահանջով

18:00 • 03.04.12

Շուրջ 1000 ցուցարար Նիգերիայում շրջափակել են Նիգեր գետի դելտան, որպեսզի կանխեն Shell-ի աշխատակիցների մուտքը դեպի նավթային հանքավայրեր:

Ակցիայի մասնակիցները «Բի-Բի-Սի»-ին հայտնել են, որ այս քայլով նրանք զգուշացնում են նավթային հսկաներին, որ Նեմբլե կղզու բնակչությունը ջրի, էլեկրաէներգիայի և այլ առաջնահերթ այլ կարիքներ ունի:

Մասնակիցներից մի քանիսը գրավել են Shell-ի 3 նավ, սակայն իրենց խոսքերով՝ չեն վնասելու դրանք:

Նշենք, որ Աֆրիկայում նավթի ամենահարուստ հանքավայրերը գտնվում են հենց Նիգերիայում: