Կրակոցներ ԱՄՆ համալսարաններից մեկում. կա 7 զոհ

08:50 • 03.04.12

Կալիֆորնիայի Օքլենդի համալսարաններից մեկի 43-ամյա նախկին ուսանողը կրակ է բացել ուսանողների վրա, ինչի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 3 մարդ:

Նա զինված հայտնվել է լսարանում և անկանոն կրակ բացել դասընկերների ուղղությամբ: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին:

Ինպես տեղեկացնում է CNN-ը այստեղ հիմնականում սովորում են ԱՄՆ-ի կորեական համայնքի ներկայացուցիչները: Ոստիկանապետը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ զոհերի մեծամասնությունը կորեացիներ են: