ԱՄՆ-ում ինքնաթիռը բախվել է առևտրի կենտրոնին

10:03 • 03.04.12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Դելանդ քաղաքում փոքր ինքնաթիռը բախվել է մի առևտրի կենտրոնին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Առևտրի կենտրոնի բոլոր այցելուները տարհանվել են։ Դեպքի վայր են ժամանել ավելի քան 10 շտապօգնության 10 մեքենաներ։ Ինքնաթիռի օդաչուն և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։

Ականատեսների խոսքերով՝ ինքնաթիը բախվել է շինության տանիքին։ Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։