Արտաշատում շփոթմամբ սննդի հետ թունաքիմիկատ են կերել
Ապրիլի 2-ին` ժամը 20.00-ին, Ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Սուր թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Այգեստան գյուղի 3 բնակիչներ:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տանը շփոթմամբ սննդի հետ թունաքիմիկատ օգտագործելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:









