Ոստիկանության օպերատիվ շտաբը կապահովի ընտրությունների բնականոն ընթացքը (լուսանկարներ)
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Շտաբի անդրանիկ նիստն այսօր անցկացվեց լրագրողների և ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանի մասնակցությամբ: Ոստիկանապետն իր խոսքում նշեց, որ Ոստիկանությունը լինելու է չեզոք և ընտրություններին առաջնորդվելու է ոչ թե ընդդիմության կամ իշխանության կողքին, «այլ երկրի, պետության և լինելու է շատ ճշգրիտ ու պարզ»:
Շնորհակալություն հայտնելով լրագրողներին՝ ընտրողների ցուցակների անճշտությունների խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար, ոստիկնապետը նրանցից խնդրեց ապագայում չուռճացնել ոչ մի բան, իսկ առավել քաղաքականացված լրագրողներին էլ առաջարկեց իրենց քաղական դիրքորոշումները պահել այլ ժամանակների համար:
Ոստիկնաապետը, ինչպես նաև օպերատիվ շտաբի անդամներ Արթուր Օսիկյանը, Հովհաննես Քոչարյանը, անդրադառնալով ընտրացուցակների հետ կապված մտահոգություններին, ներկայացրեցին պատճառները, թե ինչպես են անճշտությունները սողոսկում Ոստիկանության կազմած և ներկայացրած ընտրողների ցուցակ, որը տեղադրված է Ոստիկանության պաշտոնական կայքում:
Առաջինն այն է, որ մահացածների վերաբերյալ նրանց հարազատները ՔԿԱԳ –ներին տեղեկանքներ չեն տրամադրում, վերջիններս էլ՝ այդ տեղեկատվությունը չեն տրամադրում համապատասխան ատյաններին:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում վաղուց չբնակվող ՀՀ քաղաքացիներին, ապա օրինակ՝ Հովհաննես Քոչարյանի բացատրությամբ՝ մեկնողների մեծ մասն իր՝ արտերկում բնակվելու մտադրության մասին իրենց չի տեղեկացնում և, հետևաբար, այդ մարդկանց անունները շարունակում են մնալ ցուցակներում:
Այս տարիների ընթացքում Ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչությանն այս մասին տեղեկացրել է շուրջ 8000 անձ:
Վլադմիր Գասպարյանը նույնիսկ նշեց, որ իրենց տրամադրության տակ կա նույն տարեթվին, նույն անուն-ազգանունով մարդկանց ցուցակ, որը ևս բազմաթիվ անճշտությունների տեղիք կարող է տալ:
Ոստիկանության կազմում գործող օպերատիվ շտաբի պետը Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն է, իսկ տարբեր ստորաբաժանումները ղեկավարում են Ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ ոստիկանապետի բոլոր տեղակալները, Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, Անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը և այլոք:
Նորաստեղծ շտաբն ունենալու է մի քանի ուղղություն՝ օպերատիվ, իրավական ապահովման, արագ արձագանքման և այլն, և զբաղվելու է ընտրացուցակների ճշգրտումից մինչև քաղաքական ուժերի ու մեծամասնական թեկնածուների բակային հանդիպումների ժամանակ հասարակական կարգի պահպանություն:
Շտաբն ունենալու է «թեժ գիծ», որը կապահովի բոլոր շահագրգիռ խմբերի, այդ թվում ՝ ՀՀ քաղաքացիների հետ ուղիղ կապ: Օգտվելով առիթից ՝ Օպերատիվ շտաբի ղեկավարությունն այսօր լրագրողների միջոցով ներկայացրեց այդ համարները. 52 03 10 , 58 75 00: Հավաստիացվեց նաև, որ երկու հեռաոսահամարներին էլ զանգահարած քաղաքացին հնարավորություն կունենա միանալ անմիջապես, եթե անգամ գիծը այդ պահին զբաղված լինի:
Ոստիկանությունն օպերատատիվ շտաբի հաջորդ նիստին մասնակցելու է հրավիրում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի պետերին: Ոստիկանությունն ակնկալում է, որ վերջիններս իրենց կներկայացնեն թեկնածուների բակային հանդիպումների ժամանակացույցը՝ որպեսզի ոստիկանները ներկա լինեն և ծառայութուն իրականացնեն:
Ոստիկանությունն արդեն հանդիպել է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանն ուղեկեցող անվտանգության աշխատակիցների հետ և ծրագրում է նրանց հետ ևս համագործակցել:
Այս շտաբի «պատկերով ու նմանությամբ»՝ նույն կառուցվածքով ու գործառությներով օպերատիվ շտաբեր են ստեղծվել նաև մարզերում, որոնք, բացառությամբ երկուսի, արդեն ամբողջությամբ ձևավորված են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









