Փրկարարները 35 կմ են անցել հղի կնոջն օգնելու համար, բայց նա հրաժարվել է
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի ավտոճանապարհի անանցանելիության պատճառով անհնար է դարձել հղի կնոջ հոսպիտալացումը և անհրաժեշտէ փրկարարների օգնությունը, այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ պետ, Մ. Սարիբեկյանը Tert.am–ին հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ, սակայն կնոջ ընտանիքը նրանց հայտնել է, որ կնոջը հիվանդանոց տեղափոխվելու կարիք չկա։
«Դե հիմա եթե մարդը չի ուզում, շատ էլ մենք ջարդվելով հասել էինք, հո զոռո՞վ չէինք տանելու»,- նշեց Մ.Սարիբեկյանը։
Նա նաև ասաց, որ գյուղապետի ներկայությամբ կազմվել է արձանագրություն այն մասին, որ հղի կինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:









