Շոտլանդիայում ռեկորդային տաք եղանակին փոխարինել է առատ ձյունը
Ձյան տեղումներն ու ցածր ջերմաստիճանն առանց էլեկտրաէներգիայի են թողել Շոտլանդիայի հյուսիս-արևելյան հատվածը: Ի դեպ, նման եղանակը հաջորդել է նախորդ շաբաթ երկրում գրանցված մարտ ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճանին` +23.6:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` որոշ շրջաններում ձյան շերտի հաստությունը հասնում է 17 սմ-ի: Ձնամրրիկը շարքից հանել է էլեկտրասնուցման լարերը` առանց լույսի թողնելով 3000 բնակչի:
Որոշ ճանապարհներ փակ են: Հիդրոօդերևութաբանության ծառայությունը հանդես է եկել Գրամպիանյան լեռներում ձնահյուսքի հավանականության վերաբերյալ նախազգուշացմամբ:









