Ստամբուլում միաժամանակ 4 պայթյուն է որոտացել
Ստամբուլի 4 տարբեր թաղամասերում միաժամանակ պայթյուններ են գրանցվել: Ըստ նախնական տեղեկությունների` գործարկվել է 4 ձայնային ռումբ, ինչի հետևանքով վնասվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքը, կոտրվել են ապակիները, վնաս են կրել նաև տարածքում կայանված ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, ահաբեկիչները ռումբը նետվել է ԱԶԿ-ի պատշգամբ:
Միջադեպի պահին կուսակցության գրասենյակում գտնված Ումրանիյե շրջանի ղեկավար Հասան Ջանը ասել է, որ դեռևս տեղեկություններ չկան` ահաբեկչությունը կուսակցությանն է ուղղված եղել, թե ոչ, քանի որ պայթյուններ եղել են նաև այլ թաղամասերում:
Էսենքենթ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մեքենա է վնասվել, իսկ Աթաթուրքի անվան պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով խանութներից մեկում հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունը փորձում է գտնել ահաբեկիչներին:









