Սվազիլենդի թագավորը ծննդյան կապակցությամբ իր հպատակներից անասուն է պահանջել
Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդը հրամայալ է հպատակներին իր ծննդյան 44-ամյակի կապակցությամբ անասուն նվիրել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Ապրիլի 19 տեղի ունենալիք միջոցառումը թագավորն անցկացնելու է հարավային Շիսելվենի շրջանում։
«Շիսելվենիի իշխանությունները պետք է անասուններ հավաքեն, որոնք կզոհաբերվեն թագավորի պատվին։ Տեղի իշխանությունները լավ հասկանում են իրենց առանցքային դերը։ Հենց նրանք պետք է ընդունեն թագավորին այդ հիշարժան օրը», - ասել է ՆԳ նախարար, արքայազն Գկոկոման։
Forbes-ի տվյալներով՝ Մսվատին աշխարկի ամենահարուստ 15 միապետերից մեկն է։ Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 100 մլն դոլար։ Մսվատին ունի 13 կին, որոնցից յուրաքանչյուրը բնակվում է առանձին պալատում։
Տեղեկացնենք, որ Սվազիլենդը համարվում է աշխարհի ամենաղքատ երկրներից մեկը, բնակչության մոտ 60%-ի օրական աշխատավարձը չի գերազանցում ամերիկյան 2 դոլարը։









