Տոկիոն պատրաստվում է վերջին 50 տարվա ամենաուժեղ փոթորկին
Ճապոնիայի մայրաքաղաքում այսօր սպասվում է 1959 թվականից ի վեր ամենաուժեղ փոթորիկը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` ուժեղ քամու հետևանքով արդեն մեկ մարդ զոհվել է, վեցը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Քաղաքի օդանավակայաններում հարյուրավոր չվերթեր են հետաձգվել, իսկ աշխատանքային օրը տասնյակ հազարավոր բնակիչների համար սովորականից շուտ է ավարտվել:
Ճապոնիայի հիդրոօդերևութաբանության գործակալության տվյալներով` քամու արագությունը սպասվում է ժամում մինչև 90 կմ:
«Քամու նման արագությունը խիստ անսովոր է Տոկիոյի համար` թայֆունի բացակայության պարագայում: Փողոց դուրս գալ խորհուրդ չի տրվում», - տեղեկացրել են գործակալությունից:









