Սերժ Սարգսյանը ցավակցել է Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

15:27 • 03.04.12

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել և տուժել են տասնյակ ռուսաստանցիներ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները: