ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը սկսում է հայ ընտրողների գրանցումը

12:00 • 03.04.12

ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը սկսել է ընտրողների «Hye Votes» գրանցման գործընթացը, ինչը կոչված է նպաստելու հայ համայնքի քաղաքացիական հետագա ներգրավվածությանը և հանձնախմբի ակտիվ գործունեությանը: Օգտագործելով հայ համայնքի շրջանում ունեցած իր հզոր կապերը՝ ANCA-WR-ն (ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը) կգրանցի նոր ընտրողներին ողջ Արևմտյան ԱՄՆ-ի տարացքում գտնվող եկեղեցիներում, դպրոցներում, համայնքային կենտրոններում:

ANCA-WR-ի նախագահ Նորա Հովսեփյանն ասել է. «Անցյալում մենք հաջողությամբ կազմակերպել ենք ընտրողների գրանցման բազմաթիվ գործընթացներ, սակայն այս մեկը շատ ավելի անթերի է լինելու, քան մյուսները:

«Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու ամերիկահայ համայնքի համար և մենք ցանկանում ենք, որ մեր համայնքի անդամները ընտրություններում ձայնի իրավունք ունենան, ինչը անշուշտ կարևոր է իրենց կյանքի համար», - հավելել է նա:

Համայնքի անդամները խրախուսվում են քարոզչական գործնեության համար:

Ընտրողների գրանցման գործընթացը շարունակվելու է մինչև 2012թ-ի նոյեմբերի 6-ը: