Վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել էլեկտրասյանը (լուսանկարներ)
Այսօր ապրիլի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Բալյանը վարելով «ՎԱԶ 21154» մակնիշի 10 ՕՕ 076 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատի խճուղու թիվ 82 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով Ա. Բալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատել է օպերատիվ քննչական խումբը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:









