Ավստրալուհին մահացել է լոգանքի ժամանակ ստացած այրվածքներից
Ավստրալիայի Ֆլինդերսի բնակչուհի 56-ամյա Ժան Մարի Պրոկտորը լոգանքի ժամանակ, սխալմամբ միացրել է տաք ջուրը, ինչի հետևանքով ստացել է մարմնի 75%-ի այրվածքներ, տեղեկացնում է News.com.au կայքը։
Կինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Պրոկտորը նաև այլ հիվանդություններ է ունեցել։









