Եմենում 43 ահաբեկիչ է ոչնչացվել

15:59 • 03.04.12

Եմենի լեռնային շչջաններում օդային հարվածների հետևանքով սպանվել են «Ալ Կայդայի» 43 գրոհային, հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն:

Եմենի պաշտոնյաները տեղեկացրել են, որ 3 օրյա բախումների արդյունքում կառավարական ուժերին հաջողվել է գրավել «ալ-Կաիդայի»՝ ալ-Ռահում տեղկայված բազան: Այժմ բանակը փորձում է վերցնել այդ շրջանի առանցքային քաղաքները՝ Ադենը և Աբյանը, որոնք նախկինում գրավել էին «ալ-Կաիդայի» գրոհանները:

«Ալ-Կաիդան» օգտվել էր երկրում առկա քաղաքական ճգնաժամից և գրավել երկրի հարավային շրջանները: