Աֆղանստանում պատանդ է վերցվել ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետը

22:50 • 04.04.12

Աֆղանստանի հյուսիսային Թախար նահանգի Չախեբ շրջանի Բադշահ բնակավայրում պատանդ է վերցվել ոստիկանության նահանգային հակաահաբեկչական վարչության ղեկավարը: Նրան պատանդ են վերցրել տեղի բնակիչները տեղի ունեցած վիճաբանությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում կատարելով աֆղանական «Պաժվակ» գործակալությանը:

Գործակալութան տվյալներով, երեքշաբթի երեկոյան, վարչության պետ Խակ Դադը մի քանի ոստիկանների ուղեկցությամբ ժամանել է գյուղ` այնտեղի տներից մեկում զենք պահելու կասկածանքով խուզարկություն իրականացնելու համար: Սակայն, տեղացիները ընդդիմացել են դրան: Վիճաբանություն է սկսվել և ոստիկաններից մեկը կրակել և սպանել է գյուղացիներից մեկին: Դրանից հետո գյուղացիները պատանդ են վերցրել և վարչության պետին և նրան ուղեկցող ոստիկաններին:

«Մինչ այժմ Բադշահ գյուղի բնակիչները ոստիկաններին պատանդ են պահում, պահանջելով որ պատժվեն և վարչության պետը և նրա հետ ժամանած մարդասպանները: Ոստիկանությունը փորձում է միջադեպը խաղաղ մեթոդներով հարթել», - նշում է գործակալությունը: