Ալեն Դելոնը, չնայած առողջական խնդիրներին, Մոսկվա է մեկնելու հատուկ Armenia Music Awards-ին մասնակցելու համար

22:00 • 04.04.12

Ֆրանսիացի աշխարահռչակ դերասան Ալեն Դելոնը, ով այսօր հոսպիտալացվել է սրտային առիթմիայի հետ կապված խնդիրների պատճառով, չնայած առողջական խնդիրներին, պատրաստվում է Մոսկվա մեկնել հատուկ Armenia Music Awards-ի կամ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում կատարելով «Armenia production» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Սահարյանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am–ը, Դելոնը տեղափոխվել է փարիզյան Նեյի-սյուր-Սեն արվարձանի ամերիկյան հիվանդանոց: Այնտեղ պլանային գործողություն է իրականացվել, որը 10 րոպե է տևել:

Parisien պարբերականի տեղեկություններով, դերասանը արդեն վաղը հիվանդանոցից դուրս կգրվի:

«Ալեն Դելոնի օգնականը հայտնել է, որ դերասանը իրեն լավ է զգում և պատրաստվում է Մոսկվա մեկնել` «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար», - ասել է Վալերի Սահարյանը: