Ալեն Դելոնը հոսպիտալացվել է
76-ամյա դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է, հայտնում է TF1-ը: Որոշ լրատվամիջոցների համաձայն` Դելոնը հոսպիտալացվել է սրտային առիթմիայի հետ կապված խնդիրների պատճառով:
Այսօր նա վիրահատության է ենթարկվել, որն անցել է «շատ լավ»:
«Նա իրեն լավ է զգում»,- ասել է նրա օգնականը, ով, սակայն, հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, թե 76-ամյա դերասանի մոտ սրտի առիթմիա է: Հիվանդանոցից նույնպես հրաժարվել են մեկնաբանել:
Դերասանը կարող է դուրս գրվել հիվանդանոցից երկու օրից:










