Հայ պատգամավորները համարժեք չեն պատասխանել Ալիևին. Ալեքսանդր Մանասյան
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ երեկ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայերի հասցեին հնչեցված վիրավորանքներին հայ պատգամավորները համարժեք պատասխան չեն տվել:
«Պատգամավորների պատասխանը պետք է նախապես մշակված լիներ, նրանք պետք է պատրաստ լինեին: Արհեստավարժության պակաս կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագտեը և առաջարկեց պատասխանի իր տարբերակը. «Պետք է ասեին ֆաշիստական երկիրը հենց ինքն է: Դուք ձեր բանտարկված ժողովուրդներից խոսեք»:
Քաղաքագետը կարծում է, որ Ալիևի այս վարքագիծը պայմանավորված է ԼՂ հարցում բեկում մտցնելու անկարողությամբ:
«Դա մասն է այն հոխորտանքների, որ Ադրբեջանը միշտ անում է: Նաև նրա արդյունքն է, որ Ադրբեջանը տեսնում է, որ Մինսկի շրջանակներում չի կարողանում բեկում մտցնել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Ալիևի հայտարարությունները ներքին սպառման համար են:









