Բրեյվիկի սպանդից փրկվածները սիրահարվել են
Այն երևույթը, որ միասին ուժեղ սթրես վերապրած մարդիկ կարող են հետագայում մտերմանալ, վաղուց է հոգեբաններին հայտնի: 2011թ.-ին Եվրոպայում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունից` Ուտոյակ կղզում Անդերս Բրեյվիկի իրականացրած սպանդից փրկված Սոֆի Լյուսհագենը և Խոակոն Կունդսենը, հետագայում սկսել են հանդիպել: Սոֆիի նախորդ սիրեցյալը սպանվել էր Բրեյվիկի կողմից, հաղորդում է Daily Mail-ը:
Երբ աջծայրահեղական էքստրեմիստ Անդերս Բրեյվիկը Ուտոյա կղզում սկսեց գնդակահարել երիտասարդական հավաքի մասնակիցներին, 19-ամյա Սոֆի Լյուսհագենը և 20-ամյա Խոակոն Կունդսենը նետվել են ջուրը, փորձելով արագ փախչել սպանդի վայրից: Բրեյվիկը սպանել էր Սոֆիի 2 մտերիմներին: Աղջիկը շոկի մեջ էր, և իր խոստովանությամբ հիստերիկ վարք էր ցուցաբերում, չհասկանալով թե իր հետ ինչ է կատարվում:
Կղզուց փախչելով երիտասարդները հանգստացնում և քաջալերում էին միմյանց: Նրանք չէին կարողանում հավատալ, որ մահվան հետ այդքան մոտիկ առնչություն են ունեցել:
Ինքնին փախուստի ժամանակ նրանք միայն մի քանի արտահայտություն են փոխանակել, սակայն 3 շաբաթ անց Սոֆին ու Կունտը այլևս իրարից չէին հեռանում:
Միասին անցյալ ամռանը հանգստանալիս նրանք հասկացել են, որ միմյանց հանդեպ պարզապես ընկերականից շատ ավելի խորը զգացմունքներ ունեն: Աղջկա խոսքերով, ողբերգությունը, որի ականատեսն էին նա և Կունտը, չկարողացավ իրենց կոտրել: Ավելին իրենց սիրո միջոցով նրանք ցանկանում են արտահայտել, որ կյանքը շարունակելու իմաստ և ուժ ունեն: Սոֆին հույս ունի, որ Բրեյվիկը, ում գործով պետք է վերջնական դատավճիռ կայացվի հաջորդ շաբաթ, կհասկանա ողջ այն չարիքը, որը նա պատճառել է մարդկանց:
Մինչդեռ, Անդերս Բրեյվիկը բաց նամակ է հղել երկրի լրատվամիջոցներին, որում իրեն խելագար հռչակելը «ուղղակի նվաստացում» է համարում:
«Ինձ խելագար հռչակելը ամենավատ բանն է, ինչ կարող է պատահել. ինձ համար դա ուղղակի ստորացուցիչ է», - գրել է Բրեյվիկը:
Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի դատարանը նրան հոգեպես առողջ ճանաչի և դատի ահաբեկչություն իրագործելու համար:
Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսի 22-ին իրականացրած ահաբեկչության ընթացքում սպանվել էր 77, տուժել 150 մարդ:









