Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքում ՌՏԿ կառուցման հարցը. վարչապետ
Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքում ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման հարցը` որպես Գաբալայի ՌՏԿ-ին այլընտրանք: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածության չհասնեն Գաբալայի կայանի վարձակալության շուրջ, արդյոք Հայաստանն իր տարածքում նման կայանի կառուցման համաձայնություն կտա, նա պատասխանել է`«Ինչո՞ւ ոչ»:
«Եթե մեր տարածքը նման հետաքրքրություն է ներկայացնում, ապա մենք պատրաստ ենք քննարկել այս հարցը», - ասել է ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Լրագրողի այն հարցին, թե` ինչ վերաբերում է նման կայանի գործողության շառավղին, Տիգրան Սարգսյանն ասել է. «Կարծում եմ, որ այստեղ կարող են լինել առավելություններ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Գործողության շառավիղը կարող է ավելի լայն լինել»:









