Մերձմոսկվայում հայը ձերբակալվել է բանկոմատից մոտ 4 մլն ռուբլի գողանալու պահին

16:49 • 04.04.12

Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է բանկոմատից գողություն կատարելու պահին, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

Իրավապահների տեղեկությունների համաձայն` 34-ամյա տղամարդն ապրիլի 2-ի գիշերը մի բանկոմատից փորձել է գողանալ ողջ գումարը` 3.8 մլն ռուբլի:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման հատկանիշներով: