Արտեմ Հարությունյանն ԱՄՆ-ից եկավ և տեսավ, որ «քաղաքական գլուխների վրա անձրև է գալիս»

16:49 • 04.04.12

Բոլորովին վերջերս ԱՄՆ-ից վերադարձած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր բացակայությունից հետո ընտրական թոհուբոհից առաջ Հայաստանը գտավ գրեթե անփոփոխ:

«Երբ ես եկա քաղաքական գլուխների վրա անձրև էր գալիս»,-ասաց նա և շարունակեց. «Քաղաքական դաշտը շատ դժվար է ձևավորվում, ԱՄՆ հայությունը շատ դժգոհ է, թե ինչու այստեղ քաղաքական ռեֆորմները արագ չեն ընթանում, և ինչու Հայաստանը չի կարողանում հասնել այն բարձրության վրա, ինչին սպասում են»,- ասաց նա:

Չնայած նա հասկանում է, որ այդ ամենի պատճառն այն է, որ Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ է. «Մեր սրբազան հողի պահպանությունն առաջնահերթ է»:

Խոսելով Ազգային ժողովի մասին նա ասաց, որ իրեն դուր չի գալիս այն, երբ «պառլամամնետ ներթափանցեն կրիլմինալ գոնչո գլուխ մարդիկ», որոնց նպատակը, ըստ նրա, ծանոթություններն էին կրիմինալ կապերի հետ, հարկային կարգից խուսափելու համար: Բանաստեղծը հիշեցնում է, որ ԱԺ–ն ազգի հավաքական խիղճն է:
Կուսակցությունների համամասնական ցուցակներից նա տեղյակ է։ « Թամաշայի բան կա այնտեղ, երգիչներ, չգիտեմ ինչեր: Նրանցից մի մասը Չուչոլինոներին են հիշեցնում»,-ասաց նա և հիշեցրեց, թե ով էր Չուչոլինոն, Իտալիայի խորհրդարան անցած պոռնո աստղ:

Արտեմ Հարությունյանի համար կարևոր է գոնե, որ պատգավորները հայոց լեզուն հարգեն. «Դեպուտատների մի մասը, որ խոսում են, ինձ հիշեցնում է քարանձավից փախած հայի խոսք»:

Արտեմ Հարությունյանը դեմ չէ գրողներին տեսնել կուսակցությունների ցուցակներում, այդ թվում և իրեն, իսկ հարցին թե որ կուսակցությունը կցանկանար ներկայացնել, Հարությունյանը պատասխանեց, որ «Գրողների կուսակցությանը» և մանրամասնեց, որ իրեն դուր է գալիս ՀՅԴ–ն, Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը, քանի որ նրանք, Հարությունյանի խոսքով, ազգ են պահել:
Բանաստեղծն ԱԺ-ում առաջին հերթին կբարձրացներ մանուկներին օգնելու և զոհված ազատամարտիկների ընտանքիների օգնություն ցուցաբերելու խնդիրները:

Ըստ նրա՝ այսօր հարկային դաշտը մթության մեջ է, որոշ գործարարներ ներկայանում են որպես բարերար, սակայն իրականում հարկերից են խուսափում և միլիոններ գրպանում: Բանաստեղծը կատակեց, թե հույս ունի այս խոսքերից հետո դեռ ողջ մնալ:

Քաղաքական դաշտը, ըստ Արտեմ Հարությունյանի, շատ խայտաբղետ է, սակայն նրա խոսքով, «երբեմն տգիտության հասնող կոշոտությամբ իրար են պայտում, հետո ձին կաղ է դառնում»: Բանաստեղծը դեմ չէ ընդդիմությանը, քանի որ առանց դրա առողջ հասարակություն չի լինում։ Այդուհանդերձ, նա նկատում է, որ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի պարագայում կարելի է ավելի քաղաքակիրթ տեսքով ներկայանալ:

«Այս խեղճ ու կրակ ամբոխների տանել–բերելը, ես դեմ եմ, չեմ ընդունում»,-ասաց նա և այն ինչ արվում է ընդդիմության կողմից բնորոշեց Դոն Կիշոտի ջրաղացի վրա հարձակվելու էպիզոդին:

Արտեմ Հարությունյանը նաև խոսեց ԱՄՆ այցից՝ նշելով, որ ԱՄՆ էր գնացել՝ մասնակցելու «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից», սեփական հաստափոր գրքի գրական երեկոյին, նաև այլ հյուրասիրությունների արժանացել: