Ճարտարապետերի միության նախագահը պարզաբանում է իրենց տարածքը աղանդավորական շարժմանը տրամադրելը

13:26 • 04.04.12

Արդեն մի քանի ամիս է շաբաթ-կիրակի օրերը Հայաստանի ճարտարապետների միությունը իր դահլիճը տրամադրում է «Աստծո ժողովուրդ ամբողջ ավետարանական» եկեղեցուն: Ճարտարապետերի միության նախագահ Մկրտիչ Մինասյանի այս քայլը լրատվամիջոցներից մեկում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը որակել էր որպես դավաճանություն Հայ առաքելական եկեղեցուն:

«Մենք չենք իմացել, որ աղանդավորական կազմակերպություն է, քանի որ ներկայացել է ավետարանչական եկեղեցի։ Այն պետության կողմից հաստատված կազմակերպություն է և համապատասխան թուղթ է ներկայացրել: Այլ պարագայում մենք նման կազմակերպության չէինք տրամադրի տարածք, քանի որ ես եկեղեցու կողքին եմ այս հարցի հետ կապված»,-ասաց Մկրտիչ Մինասյանը և տեղեկացրեց, որ այդ աղանդավորական շարժման հետ չունեն կնքված պայմանագիր և դահլիճը տրամադրում էին 60 հազ. դրամով:

Մկրտիչ Մինասյանը ի պատասխան տեր Շմավոնին, հիշեցրեց, որ «Սպեղանի» երգչախմբին ևս իրենք են տարիներ շարունակ տարածք տրամադրել, իսկ այսօր ճարտարապետների միության տարածքում գործում է նաև թատրոն:
«Մենք շատ ողջունում ենք ձեր քայլը և հենց դա է զարմանք առաջացնում։ Ճարտարապետների միությունը եկեղեցու կողքին կանգնած է եղել: Պարզապես պետք էր մոտակա եկեղեցու սպասավորներից հարցնել, թե ովքեր են դրանք: 60 հազարով ձեր շենքին մեծ օգուտ չեք բերի»,-ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահը կրկին հիշեցրեց Տեր Շմավոնին, որ իրենք այդ աղանդավորական շարժմանը իրենց տարածքը տրամադրել են այն պատճառով, քանի որ այստեղ տեղ է գտել ավետարանական բառը, և ինքը կարծել է, որ սա ավետարանչական եկեղեցուն կից կազմակերպություն է, որը աղանդ չի համարվում:

Տեր Շմավոնին ուղղված այն հարցին, թե եկեղեցին կոչ անելով չտրամադրել տարածք աղանդավորներին, պատրաստ են տալ այդ գումարները, որոնք տալիս են նրանք, պատասխանեց. «Եկեղեցին պատրաստ չէ բոլոր այն ընկերություններին, ովքեր աղանդավորական կազմակերպություններին տարածք են տրամադրում և գումարներ տալ»,-ասաց նա: