Մեր պատվիրակությունը եղել է Բաքվի հայկական եկեղեցու մոտ, բայց ներս չի մտել
Բաքվից մեկնելուց առաջ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները այցելել են Բաքվի հայկական եկեղեցի:
«Քանի որ մինչև թռիչքը ազատ ժամանակ կար, մեզ հարցրել են՝ «ազատ ժամանակ կա, դուք ի՞նչ կցանկանաք», մենք ասել ենք, որ կցանկանանք տեսնել Բաքվի հայկական եկեղեցին»,-Tert.am –ին հայտնեց պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով պատվիրակության ողջ կազմի հետ օդակայան տանող ճանապարհին էր:
Եկեղեցին, որը վերածված է գրադարանի, փակ է եղել, և ադրբեջանցիները հայտնել են, որ քանի որ մեր պատվիրակությունը նախապես այդտեղ այցելելու մտադրության մասին իրենց չի զգուշացրել, չեն բացել:
Այդուհանդերձ, մեր պատվիրակության անդամները եղել են եկեղեցու բակում, այնտեղ ողջ կազմով լուսանկարվել և այցելել նաև եկեղեցու նախկին առաջնորդարան: Այն նույնպես փակ է եղել և այժմ գործում է որպես գրադարան:
Նշենք, որ Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները այժմ Բաքվից Մոսկվա մեկնող օդանավում են , և ՌԴ մայրաքաղաքի «Շերեմետևո» օդակայան են ուղեկցում հայ պատգամավորներին, որտեղից և դիմավորել են:









