Բաթումիում պայթյունի հետևանքով 6 մարդ է տուժել
Բաթումիի Լերմոնտով փողոցի վրա գտնվող բնակելի տներից մեկի պայթյունի հետևանքով 6 մարդ, այդ թվում` 6-ամսական մի երեխա, տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Չի հաղորդվում` բոլոր տուժածները միևնույն ընտանիքի անդամներ են, թե ոչ: Տուժածների վիճակը գնահատվում է ծանր, նրանցից մեկը միացված է արհեստական շնչառության սարքին:
Նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել կենցաղային գազի արտահոսքի հետևանքով: Դեպքի վայրում աշխատում են քրեական փորձագետները:









