Կոկորդիլոսը գետաձիուն շփոթել է ժայռի հետ

18:01 • 04.04.12

Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգեր ազգային պարկում նորածին կոկորդիլոսը բարձրացել է հսկա գետաձիու մեջքին, տեղեկացնում է «Մետրո» կայքը:

Պարկի աշխատակից Ռիչարդ Միլլարը առիթը բաց չի թողել ու լուսանկարել է փոքրիկ գիշատչին, որն ամենայն հավանականությամբ ցանկացել է արևի տակ տաքանալ: