Դանակահարության հետևանքով վիրահատված ԵՊՀ ուսանող Սարգիս Նազարեթյանի վիճակը նորմալ է

11:19 • 04.04.12

Դանակահարության հետևանքով երեկ վիրահատված ԵՊՀ ուսանող Սարգիս Նազարեթյանի վիճակը նորմալ է: Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նա նշեց, որ հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո Սարգիսը վիրահատվել է և այժմ գնտվում է վերակենդանացման բաժնում:

«Նորմալ հետվիրահատական վիճակ է, առանց բարդությունների»,- ասաց մամուլի քարտուղարը: Նրա խոսքով Սարգիսի մոտ եղել է թափանցող վնասվածք լյարդի շրջանում:

Մյուս ուսանողի` Գոռ Խաչատրյանի մոտ լուրջ վնասվածքներ չկան: Անահիտ Փայփայանը նշեց, որ ներքին օրգանների վնասվածք նրա մոտ չկա:

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոց տեղափախելուց հետո առաջին բուժօգնությունն է տրամադրվել»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից տեղեկացել էր, որ դեպքը տեղի է ունեցել 14:10-ի սահմաններում: Դանակահարվածները, նրա տեղեկացմամբ, մորաքրոջ որդիներ են և սովորում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: