Ոստիկանները ճշտում են Ֆիդայիների այգում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը (լուսանկարներ)

23:46 • 04.04.12

Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասին հարակից Ֆիդայիների այգում մահացած անձ կա:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Կամո Կիրակոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի հանձնարարականով, ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու մահացածի ինքնությունը:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի