«Ֆորդ ֆոկուս»–ի մեջ անհայտ ծագման զանգվածով լի ներարկիչ են հայտնաբերել
Ապրիլի 3-ին` ժամը 14.30-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները Կողբացու փողոցում գտնվող «Նոյան Տապան» ռեստորանի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նրա «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի դռան ներքևի պահոցից հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ՝ մոտ 5 մգ ծավալով խամրած դեղին գույնի զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:









