Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի արտգործնախարարին

18:47 • 04.04.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյային:

Ըստ նախագահական գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Սկանդինավյան երկրների և մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների և հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը:

Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը:

շԶրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: