«Յուքոմ» ընկերությունը նոր ինտերնետ կապուղի է ձեռք բերել

16:23 • 04.04.12

«Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել առանձնացված ինտերնետ կապուղի, ինչի շնորհիվ հնարավոր է ոչ միջնորդավորված կապ հաստատել համաշխարհային ցանցի հետ:

Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ ընկերությունը միաժամանակ չի հրաժարվել Վրաստանից և Իրանից եկող մյուս ինտերնետ աղբյուրներից և երրորդ օպերատորի ծառայություններից, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել առանց ընդհատումների ինտերնետ մատակարարել բաժանորդներին:
Կապուղու փորձարկումը սկսվել է հունվարի սկզբից և հիմա ամբողջությամբ գործարկվել է:

«Նոր կապուղու թողունակությունը բավական ընդարձակ է` տրամադրվող ինտերնետի արագությունը արագությունը առավել կայուն պահելու և տվյալների փոխանցումն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Հայկ Եսայանը:
Նա նշեց, որ ընկերությունը ներկայումս ունի շուրջ 30.000 բաժանորդ, որոնց մոտ 2/3-ը միայն ինտերնետ ծառայություններից է օգտվում, իսկ մնացած մասը նաև հեռուստատեսությունից և հեռախոսից: