Բրիտանացիները ծովախեցգետիններին կպաշտպանեն «կոնստրուկտոր» խաղի պլաստիկով

15:42 • 04.04.12

Լոնդոնի Atlantis Submarine Voyage զվարճանքների կենտրոնի աշխատակիցները միանգամայն յուրահատուկ տարբերակ են հղացել ակվարիումներում բնակվող ծովախեցգետիններին պաշտպանելու համար:

Հաշվի առնելով կենդանիների բարակ պատյանը, հատուկ «կոնստրուկտորներ» են պատրաստվել, որոնք ամրացվել են ծովախեցգետինների պատյաններին:

«Մենք այնքան էլ վստահ չէինք, արդյոք նոր պատյանով նրանք կկարողանան շարժվել թե ոչ», - ասել է կենդանիների խնամքով զբաղվող Լիան Ռայլին, հավելելով, որ այժմ ծովախեցգետինները բավական հարմար են իրենց զգում նոր պատյաում: